Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

«Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված հանձնում են Թուրքիային

«Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված  հանձնում են Թուրքիային
25.09.2024 | 15:02

1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։

«Կովկասյան պատ» ասելով՝ նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արևելք ծավալման համար, այլև անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արևելյան ճակատում։

Աթաթյուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության, սակայն այդ ժամանակ առկա քաղաքական նպատակները որևէ տեղ չանհետացան՝ սպասելով գործարկվելու հարմար առիթի։

Տարիներ անց առիթը եղավ։

2024 թ. սեպտեմբերին «Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային, որպեսզի վերջինս կարողանա ծավալվել թե՛ դեպի Արևելք, թե՛ ընդհանրապես դառնա գերակա ուժ տարածաշրջանում։

Վերջին ցանկության մասին է գրում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը նույնիսկ խոսուն վերնագրով գիրք է հրատարակել՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։ Թուրքիայի՝ տարածաշրջանում ու աշխարհում գերակայություն հաստատելու մանիֆեստ հանդիսացող այդ գիրքը երեկվանից Հայաստանի դե-ֆակտո կառավարության սեղանին է։

Իսկ տեղը, որում «հանձնվում» էին բանալիները, կոչվում է «Թուրքական տուն» (Türkevi) և ծառայում է որպես Թուրքիայի արևմտյան քարոզչության (այդ թվում՝ հակահայկական քարոզչության) գլխավոր շտաբներից մեկը։ Հենց այդ տեղից են աշխատում թուրքերը հայկական համայնքների դեմ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Արցախի հարցի դեմ, մեր դեմ։

Ահա այսպիսի պատմական ու դառը իրադարձություններ։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 15771

Մեկնաբանություններ